ԱՄՆ-ն Ուկրաինային փոխանցելու համար 100 ԱԹՍ է նախապատրաստել․ Պենտագոն

Ամերիկացի զինվորականները ոչ մեծ խումբ ուկրաինացի գործընկերներին սովորեցնում են աշխատել ԱԹՍ-ների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինային 100 Switchblade կամիկաձե-ԱԹՍ է նախապատրաստել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Հարյուր Switchblade անօդաչու թռչող սարք․․․ մենք արդեն ուղարկել ենք մեր պաշարներից»,-ասել է Կիրբին լրագրողներին։
Նրա խոսքով՝ այդ տիպի անօդաչուները, որոնք հայտնի են որպես բարրաժավորող ռազմամթերք, կա՛մ արդեն գտնվում են Ուկրաինայում, կամ ուղարկվում են այնտեղ:
Ինչպես նշել է Քիրբին, ամերիկացի զինվորականները մի փոքր խումբ ուկրաինացի գործընկերների սովորեցնում են աշխատել դրանց հետ․ ուկրաինացի զինվորականները անցած աշնանից ի վեր մասնագիտական պատրաստություն են անցնում ԱՄՆ-ում:
Պենտագոնի ներկայացուցիչը պարզաբանել է, որ Switchblade-ը յուրացնելու համար սովորաբար պահանջվում է մոտ երկու օր։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները նամակով դիմել էին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով նրան սպառազինության և զինամթերքի նոր խմբաքանակներ, այդ թվում՝ կործանիչներ ուղարկել Ուկրաինա: