ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միշուստինի և Մեդվեդևի նկատմամբ

Մեդվեդևն ու Միշուստինը
Ամերիկյան պատժամիջոցները պաշտոնյաներին կտրում են ԱՄՆ ֆինանսական համակարգից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի նկատմամբ։

«Այդ գործողությունը նրանց կտրում է ԱՄՆ ֆինանսական համակարգից և սառեցնում Միացյալ Նահանգներում ունեցած բոլոր ակտիվները»,– ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
ԱՄՆ-ն արգելափակել Է ՌԴ բանկային հատվածի ավելի քան երկու երրորդը
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 42–րդ օրը։