68-ամյա Անդրեյ Մակարևիչը որդի է ունեցել. նորածնին կոչել են Էյտան

Մայրը` Էյնատ Քլայնը, Մակարևիչի չորրորդ կինն է, որի հետ վերջինն ամուսնացել է 2 տարի առաջ, երբ նրա ընտրյալը 35 տարեկան էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Մարտի 30-ին Թել Ավիվում լույս աշխարհ է եկել ռուսական հանրահայտ «Машина времени» ռոք խմբի 68-ամյա ղեկավար Անդրեյ Մակարևիչի որդին։ Այս մասին հայտնում է խմբի պաշտոնական էջը, որտեղ հրապարակվել է նաև նորածնի ու նրա ծնողների առաջին ընտանեկան լուսանկարը։
«Ցուցանիշները իդեալական են՝ 10-ից 10, բնավորությունը՝ ակտիվ ու հետաքրքրասեր, ախորժակը՝ լավ, ձայնը՝ բարձր, մնացածը ժամանակի հետ պարզ կլինի»,– ասված է ռոք խմբի տարածած հաղորդարգրության մեջ։
Երեխային ծնողները Էյտան են կոչել։
Մայրը` Էյնատ Քլայնը, Մակարևիչի չորրորդ կինն է, որի հետ վերջինն ամուսնացել է 2 տարի առաջ, երբ նրա ընտրյալը 35 տարեկան էր։
Էյնաթը արմատներով Իսրայելից է, ծնվել է Կիևում, որտեղ լրագրողի մասնագիտություն է ձեռք բերել, որից հետո տեղափոխվել է Իսրայել ու ստացել երկրորդ բարձրագույն կրթությունը` պատմաբանի մասնագիտությամբ։ Իսրայելում նա զբոսաշրջային տուրեր է անցկացրել, որոնցից մեկի ընթացքում էլ հանդիպել է Անդրեյ Մակարևիչին, ապա սկսել է հաճախակի այցելել Ռուսաստան` «Машины времени»–ի համերգներին։
Մակարևիչը Էյնատի երկրորդ ամուսինն է։ Առաջին ամուսնալուծությունից հետո նա երկար չի տխրել, այլ սկսել է ապրել իր ընկերուհու` Գալինա Ջումաևայի հետ։ Ըստ մամուլի՝ նրանց հարաբերությունները չափազանց ջերմ էին. տարբեր ռոմանտիկ վայրեր էին մեկնում, գինու գավաթներով ու մոմերով ռոմանտիկ երեկոներ անցկացնում, մասնակցում սեռական փոքարամասնությունների շքերթներին ու այդ ամենի մասին համատեղ լուսանկարներ հրապարակում սոցկայքերում։