Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում վրացի խորհրդականները ծանոթացել են 20-րդ դարի Եղեռնի իրողությունը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապր — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից` հիշեցնելով, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ապրիլի 5, 2022թ.), Երևան
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել են Սուրբ նահատակների հիշատակը:
Այնուհետեւ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են 20-րդ դարի Եղեռնի մասին հավաստող վավերագրերին և փաստաթղթերին:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ապրիլի 5, 2022թ.), Երևան
Արդեն հայտնել էինք, որ երկօրյա պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլին Երևանում կհանդիպի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ապրիլի 5, 2022թ.), Երևան
Վրաստանի խորհրդարանի նախագահը կհանդիպի նաև Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ։