ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին. տեղեկությունը հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Վրացական պատվիրակությունը Երևանում կլինի մինչև ապրիլի 6–ը ներառյալ։
Պապուաշվիլին Երևանում կհանդիպի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Վրաստանի խորհրդարանի նախագահը կհանդիպի նաև Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ։