ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մարզերի բնակիչներին կոչ է անում ճանապարհ փակել, վարչական շենք շրջափակել` ցույց տալու համար իշխանությանը, որ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի։ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Սաղաթելյանը` խոսելով հետագա անելիքների մասին։
«Անընդհատ հարցնում են, թե մարզերում ինչ կարող են անել։ Ասում եմ` տղերք, կազմակերպեք և 20-30 հոգով հավաքվեք, ճանապարհ փակեք, վարչական շենք շրջափակեք։ Առաջարկում եմ նաև վաղվանից ՀՀ բոլոր քաղաքների հրապարակներում բարձրացնել Արցախի դոշը»,–ասաց Սաղաթելյանը։
Նա հավելեց, որ սա իրենք պայքարի սկիզբն է և կանգ չեն առնելու մինչև վերջնական հաղթանակ։ Սաղաթելյանը հավելեց, որ այսօրվա հանրահավաքն ու ակցիան այսքանով ավարտում են։
Հիշեցնենք` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել։ Այնուհետև նրանք 1 ժամով փակեցին Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը, և այնտեղ Արցախի դրոշը բարձրացվեց։