ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը վստահ չէ, որ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին ռուսական հատուկ օպերացիային աջակցելու համար որակազրկելը ճիշտ է. տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դժվար է գնահատել այս իրավիճակը, քանի որ այն լրիվ նոր է։ Իհարկե, ես համաձայն չեմ Կարյակինի հետ, սակայն ճի՞շտ է արդյոք որակազրկել մարդկանց իրենց այն կարծիքի համար, որի հետ մենք համամիտ չենք։ Վստահ չեմ։ Կկարողանա՞ Կարյակինը վերադառնալ միջազգային շախմատի ասպարեզ։ Կասկածում եմ»,- ասել է Կարլսենը։
Սերգեյ Կարյակինը դրական է գնահատել իր որակազրկման վերաբերյալ աշխարհի գործող չեմպիոնի գոտեպնդող խոսքը։
«Աջակցությունը եկավ այնտեղից, որտեղից չէինք սպասում»,– իր «Տելեգրամ» ալիքում գրել է ռուս գրոսմայստերը։
Մարտի 21-ին Սերգեյ Կարյակինը FIDE–ի էթիկայի հանձնաժողովի կողմից կես տարով որակազրկվել էր՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանն աջակցելու պատճառով: Ռուսաստանցի շախմատիստի նկատմամբ պատժամիջոցները նրան զրկում են 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին Մադրիդում կայանալիք հավակնորդների մրցաշարին մասնակցելու հնարավորությունից: