ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը ձեռք է բերել թուրքական «Գյոզթեփե» ֆուտբոլային ակումբը, հաղորդում է «Սպորտ Էքսպրեսը»:
Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը համաձայնեցրել են գործարքի պայմանները, իսկ պաշտոնական հայտարարությունը սպասվում է ապրիլի 8-ին:
Թուրքիայի առաջնության 31-րդ տուրից հետո «Գյոզթեփեն» ունի 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ էր սահմանել Աբրամովիչի դեմ։ ԱՊԼ-ն ռուսաստանցի գործարարին հեռացրել էր «Չելսիի» կառավարումից։ Աբրամովիչը որոշել էր վաճառել ակումբը և կառավարումը փոխանցել էր բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին: