ՆԱՏՕ-ն օգնում է Ուկրաինային, սակայն Կիևն ինքը կորոշի խաղաղության պայմանները.Ստոլտենբերգ

Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային աջակցություն է ցուցաբերել և շարունակելու է այն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, սակայն ՌԴ-ի հետ խաղաղության պայմանները Կիևն ինքը պետք է որոշի. դաշինքի երկրների ԱԳ նախարարների նիստի նախօրեին այս մասին հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ն Ուկրաինային աջակցություն է ցուցաբերել և շարունակելու է այն։ Մնացած հարցերը, թե խաղաղության ինչ պայմաններ են ընդունում, Ուկրաինայի կառավարությունն ու նախագահ Զելենսկին, Ուկրաինայի ժողովուրդը պետք է որոշեն»-,նշել է նա։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 41–րդ օրը։