ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ապրիլի 4-ից 5-ը N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերում ստուգումներ են անցկացվել. տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հրամանատարները ստուգել են մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, զինծառայողների պատրաստվածությունը և հենակետերում իրականացված ամրաշինական աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՊՆ–ի, անձնակազմին հրահանգել են մարտական հերթապահության ժամանակ խստորեն պահպանել անվտանգության կանոնները։