Կիևի մերձակայքում նոր «բեմադրություն» է իրականացվել. ՌԴ ՊՆ ամփոփագիրը

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ուկրաինական զորքի հոգեբանական գործողությունների գլխավոր կենտրոնը Կիևի մերձակայքում գտնվող Մոշչուն գյուղում բեմադրված նոր նկարահանում է իրականացրել «խաղաղ բնակիչների» մասնակցությամբ, որոնց իբրև թե սպանել են ռուսական զինվորականները։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Հաստատված տեղեկությունների համաձայն, ապրիլի 4-ի երեկոյան Կիևից 23 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Մոշչուն բնակավայրում հոգեբանական գործողությունների ուկրաինական գլխավոր 72-րդ կենտրոնի զինծառայողները հերթական բեմադրված նկարահանումն են իրականացրել, իբրև թե ՌԴ ԶՈւ-ի բռնի գործողությունների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների մասնակցությամբ՝ հետագայում արևմտյան ԶԼՄ–ներով տարածելու համար»,- ասել է գեներալը։

Նա հավելել է, որ նման միջոցառումներ ուկրաինական հատուկ ծառայություններն իրականացրել են նաև Սումիում, Կոնոտոպում և այլ քաղաքներում։
ՌԴ ՕՏՈւ–ն մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինայի 14 ռազմական օբյեկտ է ոչնչացրել. ՊՆ ամփոփագիր
Ինչպես հայտնել է Կոնաշենկովը` ռուսական զինվորականները բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել են ուկրաինական զորքի համար նախատեսված վառելիքի ևս 4 պահեստարան։

«Օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով Կրեմենեց, Չերկասի, Զապորոժիե և Նովոմոսկովսկ բնակավայրերում ոչնչացվել է ուկրաինական զորքի խմբավորումներին մատակարարելու համար նախատեսված վառելիքի 4 պահեստարան»,- նշել է Կոնաշենկովը։

Բացի այդ, ապրիլի 4-ի երեկոյան Օչակովո շրջանում մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ծովից ոչնչացվել է հատուկ գործողությունների ուկրաինական ուժերի նախապատրաստման կենտրոնը։ Ինչպես նշել է գեներալը, կենտրոնն օգտագործվել է նաև օտարերկրյա վարձկաններին տեղակայելու նպատակով։
ՊՆ–ի տվյալներով, ռուսական զորքն անցած գիշերվա ընթացքում խոցել է ուկրաինական զորքերի 134 օբյեկտ, այդ թվում` 8 հրամանատարային կետ և կապի հանգույց, 1 ռադիոլոկատոր, «Տոչկա–Ու» հրթիռային համալիրի արձակման 1 կայանք, զինամթերքի 6 և վառելիքի 2 պահեստ, ինչպես նաև՝ 85 հենակետ և մարտական տեխնիկայի կենտրոնացման տարածք։
ՌԴ ԶՈւ-ն շարունակում է գրոհը Դոնբասում, մարտեր են գնում Նովոմիխայլովկայի համար. ամփոփագիր
ՌԴ ԶՈւ ՀՕՊ միջոցները մեկ օրվա ընթացքում ուկրաինական 4 ԱԹՍ են ոչնչացրել։ Հատուկ գործողությունների սկզբից ընդհանուր առմամբ ոչնչացվել է 400 անօդաչու։

«Չեռնոբաևկա, Ինդուստրիալնայա, Գուրտի և Նիժնյայա Կրինկա բնակավայրերի շրջանում ռուսական ՀՕՊ-ի միջոցներով օդում 4 անօդաչու է խոցվել»,- նշել է Կոնաշենկովը։

Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 125 ինքնաթիռ, 91 ուղղաթիռ, 398 ԱԹՍ, 226 ԶՀՀ, 1969 տանկ և մարտական այլ զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 214 կայանք, դաշտային հրետանու 852 զենք և ականանետ, ինչպես նաև՝ 1873 միավոր ռազմական հատուկ ավտոմոբիլային տեխնիկա։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 41–րդ օրը։