Ինչպես Երևանում տոնեցին ՌԴ–ի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը

Միջոցառումը կազմակերպվել էր Ռուսաստանի դեսպանատան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Sputnik
Ապրիլի 5-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ դասական երաժշտության համերգ կայացավ՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Մինչ համերգի մեկնարկը ներկաները ծանոթացան լուսանկարչական թեմատիկ ցուցահանդեսին, որում ներկայացվեցին հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմության արխիվային փաստաթղթեր և հիշարժան լուսանկարներ:
«Եթե նայենք, թե ինչ է արվել վերջին 30 տարվա ընթացքում, ապա այլ գնահատական լինել չի կարող. մեր հարաբերությունների բոլոր ոլորտներում դրական մեծ արդյունք է գրանցվել։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր քաղաքացի այս կամ այն կերպ դա զգում է իր մաշկի վրա։ Մենք շատ սերտորեն ենք փոխկապակցված, ռազմավարական դաշնակիցներ ենք, մասնակցում ենք միևնույն ինտեգրացիոն միավորումներին, և մեզ իսկապես շատ սերտ, խորը միջմարդկային շփումներ են կապում։ Այս ամենը դրսևորվում է գործնական ոլորտում, և այն, ինչ արվել է այս 30 տարում, իզուր չի եղել։ Մեր հարաբերություները հիմնված են շատ խորը և հուսալի հիմքի վրա, որը հարյուրամյակներում է ձևավորվել։ Ես վստահ եմ, որ այդ հիմքը և այն, ինչ արվել է վերջին 30 տարում, երաշխիք է, որ մեր հարաբերությունները, չնայած բոլոր խնդիրներին, որոնց առջև կանգնած են մեր երկրները, և որոնց առջև կանգնած է աշխարհը, կզարգանան և կամրապնդվեն։ Ես կասկած չունեմ»,- ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Համերգը կայացավ Ռուսաստանի դեսպանատան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Հնչեցին Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Սերգեյ Ռախմանինովի, Գեորգի Սարաջևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ինչպես նաև ռուսական և հայկական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ։
Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին: Երկու երկրների միջև կնքվել են միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական ավելի քան 250 պայմանագրեր ու համաձայնագրեր։
1 / 14

Վահրամ Դումանյանը և Ալեն Սիմոնյանը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգից առաջ

2 / 14

Ալեն Սիմոնյանը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգից առաջ

3 / 14

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը

4 / 14

Լուսանկարների ցուցադրություն

5 / 14

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը

6 / 14

Ալեն Սիմոնյանը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգից առաջ

7 / 14

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նիրված համերգ

8 / 14

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

9 / 14

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նիրված համերգ

10 / 14

Միջոցառմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարը

11 / 14

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

12 / 14

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

13 / 14

Համերգի ընթացքում հնչեցին Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Սերգեյ Ռախմանինովի, Գեորգի Սարաջևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

14 / 14

Համերգը կազմակերպվել էր Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը