Հարձակում Իրանում. «Իմամ Ռեզա» դամբարանի բակում կան վիրավորներ

Չարագործն անմիջապես վնասազերծվել ու հանձնվել է իրավապահներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Դանակով զինված անհայտ անձը Իրանի Մեշխեդ քաղաքում՝ «Իմամ Ռեզա» դամբարանի բակում, հարձակվել է մարդկանց վրա. հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Նշվում է, որ երեք մարդ վիրավորվել է, նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Չարագործն անմիջապես վնասազերծվել ու հանձնվել է իրավապահներին։