Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացել են Լոռու մարզում

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Այսօր` ապրիլի 5-ին, երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանին. տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին)ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում`2-3 բալ ուժգնությամբ:
Բավրայի մոտ նորից է երկրաշարժ եղել. ցնցումները զգացել են Շիրակի մարզում