Գերմանիայի ԱԳ նախարարը բացառել է ռուսական գազի մատակարարման էմբարգոն

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, թե ինչ են պատրաստվում առաջիկայում անել Ռուսաստանից գազի ներկրման առնչությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Գերմանիայի ԱԳ նախարար Աննա Լենա Բերբոքը Tagesschau հեռուստաալիքի եթերում հանդես է եկել Ռուսաստանից գազի ներկրման արգելքի դեմ:
Նրա խոսքով ՝ եթե լիակատար էմբարգոյի սահմանումը կանգնեցներ Ուկրաինայի ճգնաժամը, այդ դեպքում իրենք դա «անհապաղ կանեին»:

«Ներկա իրավիճակում նման լուծումը միայն կբարձրացնի հակամարտության գինը»,- հավելել է նախարարը:

Բերբոկը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Ռուսաստանի ածխաջրածիններից ամբողջությամբ հրաժարվելու փաթեթը ոչ միայն պատրաստ կլինի, այլև զանգվածաբար կկիրառվի:
Այս թեման Բրյուսելում կքննարկվի առաջիկա օրերին։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները:
Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 41–րդ օրը։