«Forbes»-ը հրապարակել է ամենահարուստ մարդկանց ցուցակը. ովքե՞ր են առաջին հնգյակում

Իլոն Մասկ
Իլոն Մասկի կարողությունը վերջին մեկ տարում ավելացել է 45 տոկոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. «SpaceX» և «Tesla» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Forbes ամսագրի` ամենահարուստ մարդկանց ցանկի առաջին հորիզոնականն է զբաղեցրել` փոխարինելով «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, որը 4 տարի շարունակ գլխավորում էր այդ ցուցակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մասկի կարողությունը վերջին մեկ տարում ավելացել է 45 տոկոսով` կազմելով 219 միլիարդ դոլար։ Իսկ ցանկի երկրորդ հորիզոնականում հայտնված Բեզոսը 6 միլիարդ դոլար է կորցրել, և այս պահին նրա կարողությունը 171 միլիարդ դոլար է։
Ամենահարուստների երրորդ հորիզոնականում Բեռնար Առնոն է` «Louis Vuitton Moët Hennessy»-ի տնօրենը, որը 158 միլիարդ դոլարի կարողություն ունի։
Չորրորդ հորիզոնականում «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է (129 միլիարդ դոլար), իսկ հինգերորդում` «Berkshire Hathaway»-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը (118 մլրդ դոլար)։