Էստոնիան փակում է Նարվայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, արտաքսում 14 աշխատակցի

ՌԴ դրոշ. Արխիվային լուսանկար
Ռուս դիվանագետներն Էստոնիայից պետք է հեռանան մինչև ապրիլի 30-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Էստոնիան փակում է Նարվայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, Տարտու քաղաքում հյուպատոսական բաժնի գրասենյակը, ինչպես նաև արտաքսում է 14 աշխատակիցների, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Այսօր Էստոնիայի ԱԳՆ–ն կանչել է Էստոնիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Լիպաևին, որպեսզի դիվանագիտական նոտա հանձնի Նարվայում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության և Տարտու քաղաքում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանատան փակման մասին: Էստոնիան նաև որոշել է արտաքսել ու «պերսոնա նոն գրատա» հայտարարել նրանց 14 աշխատակիցներին, որոնցից յոթը՝ դիվանագիտական կարգավիճակով», - ասված է հաղորդագրության մեջ:
Էստոնիայի ԱԳՆ փոխկանցլեր Մյարտ Վոլմերը հայտնել է, որ ռուս աշխատակիցները պետք է երկիրը լքեն մինչև ապրիլի 30-ը:
Շվեդիան արտաքսում է Ռուսաստանի 3 դիվանագետների