ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության աշխատակիցները անցանկալի անձ են հայտարարվել

Եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը. Արխիվային լուսանկար
Տեղեկությունը հայտնելու համար Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարը հրավիրել էր ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. ԵՄ-ն Եվրամիությանն առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչության 19 աշխատակիցների անցանկալի անձ է հայտարարել։ Տեղեկությունը նշված է միության արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ:
Ավելի վաղ եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ որոշել է «պերսոնա նոն գրատա» հայտարարել Ռուսաստանի մշտական ներկայացուցչության մի շարք աշխատակիցների:
«Ժոզեպ Բորելի որոշմամբ՝ Բրյուսելում ԵՄ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչության 19 աշխատակիցներ պերսոնա նոն գրատա են հայտարարվել իրենց դիվանագիտական կարգավիճակին հակասող գործունեությանը մասնակցելու համար», - նշված է փաստաթղթում:
Փաստաթղթի համաձայն՝ Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարն այսօր օրվա երկրորդ կեսին հրավիրել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովին՝ նրան այդ որոշման մասին տեղեկացնելու համար:
Էստոնիան փակում է Նարվայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, արտաքսում 14 աշխատակցի
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 41–րդ օրը։