Էլինա Ավանեսյանը Բոգոտայում ընթացող թենիսի մրցաշարում երկրորդ շրջան է դուրս եկել

Էլինա Ավանեսյան
Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 230 հազար դոլարը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը Կոլումբիայի Բոգոտա քաղաքում ընթացող թենիսի մրցաշարի երկրորդ շրջան է դուրս եկել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թենիսիստուհին 6:1, 6:2 հաշվով հաղթել է բրիտանացի Հարիետ Դարթին: Նրանք 1 ժամ 17 րոպե են անցկացրել կորտում։
Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Լուկրեցիա Ստեֆանինին։
Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց ադրբեջանցի շախմատիստին
Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 230 հազար դոլարը:
Ռոման Աբրամովիչը ձեռք է բերել թուրքական «Գյոզթեփեն»