Black Lives Matter շարժման առաջնորդները գաղտնի կերպով առանձնատուն են գնել Կալիֆոռնիայում

Ջորջ Ֆլոյդի հուղարկավորությունը. Արխիվային լուսանկար
Շարժման ղեկավարությունը հույս ուներ գաղտնի պահել տան գոյության փաստը, բայց չստացվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Ամերիկյան Black Lives Matter (BLM) շարժման առաջնորդները 6 մլն դոլարով գաղտնի կերպով առանձնատուն են գնել Կալիֆոռնիայում։ Առանձնատան համար նրանք վճարել են Black Lives Matter հիմնադրամի նվիրատվություններից ստացված միջոցները. հայտնում է New York Magazine հանդեսը։
BLM-ը դեմ է սեւամորթ բնակչության նկատմամբ բռնությանը։
Հրատարակության տեղեկատվության համաձայն, 2020 թվականի հոկտեմբերին ձեռք բերված առանձնատանը տասնյակ ննջարաններ և լոգարաններ կան, մի քանի բուխարիներ, լողավազան և ավտոկանգառ՝ ավելի քան 20 ավտոմեքենայով:
Հաղորդվում է, որ շարժման ղեկավարությունը հույս ուներ գաղտնի պահել տան գոյության փաստը։

Փետրվարին Կալիֆոռնիայի գլխավոր դատախազությունը Black Lives Matter-ի առաջնորդներին պարտավորեցրել է 60 օրվա ընթացքում ֆինանսական հաշվետվություն ներկայացնել կազմակերպության նվիրատվությունների մասին՝ հակառակ դեպքում սպառնալով նրանց անձնական պատասխանատվությամբ:

2021 թվականին Black Lives Matter-ի հիմնադիրներից Պատրիս Կալորսը լքել է շարժման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, երբ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ նա 3,2 մլն դոլար ընդհանուր արժողությամբ չորս տուն է գնել:
Black Lives Matter շարժումը («Սևերի կյանքը կարևոր է») իր նպատակների հասնելու միջոց է համարում ոստիկանական բռնության դեմ պայքարը։