Աուտիզմ ունեցողներին ծառայություններ մատուցող «Իմ ուղին» կենտրոնում խնդիրներ կան. ՀՀ ՄԻՊ

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ խնդիրները հիմնականում կապված են մարզերում բնակվող անձանց հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող «Իմ ուղին» ցերեկային կենտրոնի հետագա գործունեության հետ կապված խնդիրներ կան, քանի որ հիմնական ֆինանսավորումն ապահովվում է բարերարների աջակցությամբ. տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է աուտիզմ ունեցող երեխաների ու երիտասարդների «Իմ ուղին» ցերեկային կենտրոն (4 ապրիլի, 2022թ)․ Երևան
ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ապրիլի 4-ին այցելել է կենտրոն և ծանոթացել առկա խնդիրներին, շփվել կենտրոնի հիմնադիրների և աշխատակիցների, ինչպես նաև ծառայություններից օգտվող երիտասարդների ու երեխաների հետ:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է աուտիզմ ունեցող երեխաների ու երիտասարդների «Իմ ուղին» ցերեկային կենտրոն (4 ապրիլի, 2022թ)․ Երևան
«Քննարկվել են այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են կենտրոնի ծառայություններից օգտվող մարդիկ: Օրինակ՝ պայմանավորված կենտրոնի շահառուների ընտանեկան սոցիալական վիճակով, խոչընդոտներ են առաջանում հատկապես մարզերում բնակվող անձանց համար, որոնք՝ ֆինանսական խնդիրներով պայմանավորված, ոչ միշտ են կարողանում օգտվել վերականգնողական ծառայություններից»,- նշվում է հաղորդագրությունում:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է աուտիզմ ունեցող երեխաների ու երիտասարդների «Իմ ուղին» ցերեկային կենտրոն (4 ապրիլի, 2022թ)․ Երևան
Պաշտպանը հաշվառել է կենտրոնի առաջնահերթ անհրաժեշտության խնդիրները՝ դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակով:
1 / 3
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է աուտիզմ ունեցող երեխաների ու երիտասարդների «Իմ ուղին» ցերեկային կենտրոն (4 ապրիլի, 2022թ)․ Երևան
2 / 3

3 / 3

Ըստ վիճակագրության, ամբողջ աշխարհում ծնված 1000 երեխայից 2-րդը կարող է ՄՈւԿ (աուտիզմ) ունենալ։ ՄՈւԿ-ով երեխաներից ոմանք կարող են նաև մտավոր զարգացման, ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություններ ունենալ։
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում 2020 թվականի դրությամբ հաշվառված են 614 տղաներ և 121 աղջիկներ, որոնք ունեն աուտիզմ կամ ատիպիկ աուտիզմ։