ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Աֆղանստանում ՌԴ նախկին դեսպան Անդրեյ Ավետիսյանը նշանակվել է Տանզանիայում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավար: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ավետիսյանին նշանակել Տանզանիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան», - ասվում է փաստաթղթում:
Այդ պաշտոնում Ավետիսյանը կփոխարինի Յուրի Պոպովին։
Ավելի վաղ Ավետիսյանը զբաղեցրել է ՌԴ ԱԳՆ–ի դեսպանի պաշտոնը հատուկ հանձնարարությունների գծով։ 1984-1988 թթ. և 1990-1992 թթ. աշխատել է Աֆղանստանում ԽՍՀՄ դեսպանատանը, իսկ 2009-2014 թթ. եղել է այդ երկրում ՌԴ դեսպանը: