Ադրբեջանի սահմանապահների և իրանցիների միջև Ջրականի հատվածում փոխհրաձգություն է եղել

Նշվում է, որ 6 սահմանախախտներից 2-ը չեն կարողացել լքել տարածքը, նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսը` սպանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի սահմանապահների և Իրանի քաղաքացիների միջև Ջրականի (Ջաբրայիլի) հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել. տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, որը գլխավոր դատախազության հետ համատեղ հայտարարություն է տարածել։

«Արդյունքում հետապնդվող վեց սահմանախախտներից մեկը վնասազերծվել է, իսկ հինգը կարողացել են հեռանալ տարածքից»,-նշված է հաղորդագրության մեջ։

Չեզոքացվածն Իրանի քաղաքացի Բեհնամ Բալային է։ Նրա մոտ հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ և ավելի քան 32 կիլոգրամ թմրանյութ։
Փոխհրաձգություն իրանա–ադրբեջանական սահմանին. 2 ադրբեջանցի են սպանվել
Ավելի ուշ ԱԹՍ-ի օգնությամբ պարզվել է մեկ այլ քաղաքացու գտնվելու վայրը, նա բերման է ենթարկվել։ Գերատեսչությունից հայտնում են, որ երկրորդ հայտնաբերվածը ևս Իրանի քաղաքացի է։