Սյունիքի հովիտներում ու Արցախում «ամառ է». եղանակի տեսություն

Կապան. Արխիվային լուսանկար
Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 4-5-ը, 6-ի և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 3-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Ամենաբարձրը կլինի Սյունիքի հովիտներում ու Արցախում՝ +32 աստիճան, ամենացածրը՝ Արագածոտնի լեռներում ու Շիրակում՝ +1 (գիշերը)։
Երևանում նույնպես ապրիլի 4-5-ը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ը սպասվում է անձրև։ Ապրիլի 3-6-ը, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկը կլինի 23-ից 25, երեկոյան՝ 18-ից 20 աստիճան։