Սամվել Ալեքսանյանի դուստրը նշանվել է. տեսանյութ արարողությունից

Փեսացուն հարսի համար մեծ անակնկալ ու շքեղ տոն էր կազմակերպել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի– Sputnik. Գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Լուսինին, ամուսնության առաջարկ են արել։ Աղջիկն ընդունել է այն։
Սոցիալական ցանցերում արդեն տեսանյութ է հայտնվել։ Տեսանյութում երևում է, որ փեսացուն, որի անունը Արմեն է, առաջարկություն է արել Հայաստանի ամենանորաձև ռեստորաններից մեկում։ Զույգը մտնում է շքեղ զարդարված բակ, աղջիկը փոքր-ինչ շփոթվում է հյուրերի քանակից, իրեն սպասվող «սրտիկներով լի» սեղանից և «Ամուսնացիր ինձ հետ» գրությունից:
Աղջկա մայրը՝ Շողերինե Ալեքսանյանը, «Ինսթագրամի» իր էջում «սթորի» է հրապարակել, որտեղ երևում է, որ բազմաթիվ հյուրեր հավաքվել են ռեստորանում և սպասում են զույգի ժամանմանը։ Նրանց թվում են երգչուհիներ Հռիփսիմե Հակոբյանը և Սոնա Ռուբինյանը, երգիչ Էրիկը, հումորիստ Գարիկ Պապոյանը, խնամիները և նրանց ընտանիքի ընկերները։ Բացի այդ, երևում են պաստառներ, որոնց վրա գրված է «Արմենն ու Լուսինը։ Նա ասաց` այո».
Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը 7 երեխա ունի։