ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի կամրջից գետն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Երեկ տեղեկացրել էինք, որ ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացի է ընկել գետը։
ԱԻՆ–ի այսօրվա հաղորդագրության համաձայն` պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։