Փաշինյանը ՀՀ–Մեծ Բրիտանիա խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ իրավիճակը

Անդրադարձ է կատարվել Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քայլերին, ինչպես նաև առկա հումանիտար խնդիրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորության խորհրդարանի Հայաստան–Մեծ Բրիտանիա խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը, խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորությամբ (4 սպրիլի, 2022թ). Երևան
Փաշինյանն իր դիտարկումներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ապակառուցողական գործողություններին:
«Կառավարության ղեկավարն անդրադարձել է Արցախում ադրբեջանական գործողությունների հետևանքով առաջացող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանագության ոչնչացման քայլերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային ապաշարջափակման հնարավորություններին, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսությանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ վարչապետը նաև կարևորել է, որ պատվիրակության այցը կարող է նոր ազդակ հաղորդել հայ–բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանը, այդ թվում՝ միջխորհրդարանական ասպարեզում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է` ընլայնելու փոխգործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը, խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորությամբ (4 սպրիլի, 2022թ). Երևան
ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընն էլ համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական մակարդակով համագործակցությունն առաջիկայում կշարունակի ամրապնդվել և իրենք կներդնեն բոլոր ջանքերը՝ նպաստելու երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի խորացմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը, խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորությամբ (4 սպրիլի, 2022թ). Երևան
Լոութընը կարևորել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու համոզմունք հայտնել, որ դրանց արդյունավետ իրականացումը կնպաստի Հայաստանի հետագա առաջընթացին: