Մոսկվայի մարզում ուղևորատար ավտոբուսն ընկել է էստակադայից, զոհեր կան

Մոսկվայի մարզում ուղևորատար ավտոբուսն ընկել է էստակադայից
Ավտոբուսը, որում 20 մարդ է եղել, բախվել է հենասյանը և էստակադայից ընկել հարակից ավտոճանապարհին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Մոսկվայի մարզում ուղևորատար ավտոբուսն ընկել է էստակադայից ։ Նախնական տվյալներով՝ 2 մարդ է մահացել։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով ՌԴ ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչությանը, միջադեպը տեղի է ունեցել «Բալթիա» Մ-9 դաշնային ավտոճանապարհին:
Մոսկվա –Վոլոկոլամսկ ուղերթի ավտոբուսը դեպի Մատրենինո գյուղ տանող հատվածում բախվել է հենասյանը և էստակադայից ընկել հարակից ավտոճանապարհին:
Ավտոբուսում 20 մարդ է եղել։
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից, վագոններից մի քանիսը գետն են ընկել