Մեկ շաբաթում Արցախում ավելի քան մեկ տասնյակ ռումբ է հայտնաբերվել

Ականազերծման աշխատանքներ
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Մարտունու և Ասկերանի շրջաններից հայտնաբերել ու վնասազերծել են հրթիռակասետային 11 ռումբ, 1 պայթուցիչ, 1 արկ և գնդիկաբեկորային 1 ավիառումբ: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Գերատեսչության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը մարտի 9-ին հայտնել էր, որ ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2021 թվականին ոչնչացվել է տարբեր տեսակի 20 854 միավոր զինամթերք` նախորդ տարվա 7174 միավորի դիմաց:
Չպայթած ռազմամթերքից մաքրվել և ականազերծվել է 221,5 հա տարածք: