Մարիուպոլի ուկրաինացի զինվորականներին առաջարկվում է զենքը վայր դնել կյանքի դիմաց. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը. Արխիվային լուսանկար
Դրա համար ռուսական կողմն առաջարկում է հատուկ հումանիտար գործողություն իրականացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի- Sputnik. Ռուսական կողմը Մարիուպոլում մնացած ուկրաինացի զինվորականներին, ազգայնականներին և օտարերկրյա վարձկաններին առաջարկում է վայր դնել զենքը`կյանքի դիմաց: Դրա համար առաջարկվում է ապրիլի 5–ին հատուկ հումանիտար գործողություն իրականացնել։ Այս մասին նախօրեին հայտնել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:

«Հաշվի առնելով ուկրաինական զինված կազմավորումների կողմից վերահսկվող Մարիուպոլի առանձին շրջաններում ծանրագույն հումանիտար իրադրությունը, ինչպես նաև այն, որ ազգայնական կազմավորումների որոշ զինյալ խմբեր չեն ենթարկվում պաշտոնական Կիևին, Ռուսաստանի Զինված ուժերը՝ ելնելով զուտ մարդասիրական սկզբունքներից, խաղաղ բնակիչներին փրկելու համար առաջարկում է ԶՈւ ստորաբաժանումներին, տարածքային պաշտպանության գումարտակներին և օտարերկրյա վարձկաններին 2022 թվականի ապրիլի 5-ին ՝ ժամը 06:00-ից դադարեցնել մարտական գործողությունները, վայր դնել զենքը և դուրս գալ զապորոժյան ուղղությամբ ուկրաինական կողմի հետ համաձայնեցված երթուղով», - ասել է Միզինցևը։

Նրա խոսքով, «լռության ռեժիմի» գործողության փաստացի սկիզբը՝ ժամը 09:30 - ն է, Մարիուպոլից Մանգուշ տանող ճանապարհին երկու կողմերն էլ դա արտահայտում են դրոշների բարձրացմամբ. ռուսական կողմից՝ կարմիր, ուկրաինական կողմից սպիտակ դրոշներով, շփման գծի ողջ երկայնքով:
Ռուսական կողմը ևս մեկ անգամ կոչ է անում Կիևի պաշտոնական իշխանություններին խոհեմություն դրսևորել, համապատասխան ցուցումներ տալ գրոհայիններին ՝ դիմադրության դադարեցման և քաղաքից դուրս գալու մասին:
Բայց հասկանալով, որ Մարիուպոլում նեոնացիստական զինված կազմավորումների մեծ մասը վաղուց չի ենթարկվում պաշտոնական Կիևին, ռուսական կողմը կոչ է անում նրանց ինքնուրույն ընդունել նման որոշում և վայր դնել զենքը:
ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի 17 ռազմական օբյեկտ. ՌԴ ՊՆ