ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Մարիուպոլի կենտրոնական հատվածը գրեթե անցել է ԴԺՀ–ի ուժերի վերահսկողության տակ, այս մասին այսօր հայտարարել է ԴԺՀ–ի ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։
«Մարիուպոլում քաղաքի մաքրում է գնում, գրեթե վերահսկողության տակ ենք վերցրել քաղաքի կենտրոնական հատվածը։ Մնում է արդյունաբերական գոտին և նավահանգիստը», – ասել է նա «Ռոսիա 24»–ի եթերում։
Ինչպես նշել է Բասուրինը, մարտերը շարունակվում են Ստարոմարյինկայի շրջանում, բնակավայրերի մոտ 40%–ը ԴԺՀ ուժերի վերահսկողության ներքո է։
Ըստ նրա` մի փոքր առաջխաղացում կա Դոնեցկի և Գորլովկայի միջև` Ավդեևկան շրջանցած։ Բայց այնտեղ թեժ դիմադրություն են ցուցաբերում, յուրաքանչյուր տուն ամրոցի է վերածված։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 40–րդ օրը։