Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը ընդունել է ՌԴ դեսպանին

Լևոն Տեր–Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահի ու Սերգեյ Կոպիրկինի զրույցի թեման եղել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։
Ըստ նրա` զրույցն ընթացել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:
Հանդիպման առիթը եղել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ