Լատվիան կրճատում է ՌԴ–ի հետ դիվանագիտական հարաբերությունները

Լատվիա
Լիտվան էլ որոշել է փակել Կլայպեդայում ռուսական հյուպատոսությունը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Լատվիան մտադիր է նվազեցնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։ Տեղեկությունը Twitter-ում հայտնել է երկրի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը։
«Լատվիան կկրճատի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Կոնկրետ որոշումների մասին կտեղեկացվի ներքին ընթացակարգերի ավարտից հետո»,- գրել է Ռինկևիչսը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է ուկրաինական Բուչայի իրադարձությունների ֆոնին, որոնք ՌԴ պաշտպանության նախարարությունը սադրանք է անվանել:
Ավելի վաղ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու մասին էր հայտարարել նաև Լիտվան: Այդ երկրի իշխանությունն էլ որոշել է փակել Կլայպեդայում ռուսական հյուպատոսությունը։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ–ները տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել է Կիևի մարզի Բուչա քաղաքում։ ԿԱդրերում երևում է, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ «դիերը» շարժում են ձեռքերն ու թաքցնում վերջույթները ռազմական տեխնիկայի անիվների տակ չմնալու համար։ Օպերատորի մեքենայի հայելում կարելի է նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենան անցնում է։
Կիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է ռուս զինվորականներին։ ԵՄ - ն սպառնում է նոր պատժամիջոցներով։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը ուկրաինական իշխանությունների սադրանքն են: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում նշել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը:
ԱՄՆ-ն լռում է, որ ՌԴ զորքը դուրս բերելուց հետո ուկրաինացիները հրետակոծել են Բուչան. դեսպան