Ի՞նչ է իրականում կատարվել Բուչայում․ռուս ռազմական թղթակիցը մանրամասներ է ներկայացրել

Դոնբաս. Արխիվային լուսանկար
Բուչայում մարդկանց կարող էին գնդակահարել հենց ուկրաինացի ուժայինները՝ շփոթելով ռուսաստանցի զինվորականների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ռուսական ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը Sputnik գործակալությանը տված հարցազրույցում պատմել է ուկրաինական Բուչա արվարձանի իրադարձությունների մասին, որոնք նախորդել էին ռուսական զորքերի վերատեղաբաշխմանը և Կիևի մերձակայքում գտնվող բնակավայրից նրանց հեռանալուն:
Կոցը միակ լրագրողն է, որը գտնվել է Բուչայում ՌԴ ԶՈւ տեղակայման վայրում և իր աչքով է տեսել ոչ միայն այն ժամանակահատվածը, երբ Բուչան վերահսկում էր ռուսական բանակը, այլև զորքերի վերատեղաբաշխման գործընթացը։ Նա պատմել է, որ ռուս զինվորականներն այդ քաղաքից դուրս են եկել մինչև մարտի 30-ը՝ վերախմբավորման շրջանակում։ Արդեն մարտի 30-ի առավոտյան քաղաքում ոչ մի ռուս զինվորական չի եղել։
«Միաժամանակ ես տեսել եմ ռուս զինծառայողների հարաբերությունները տեղի բնակիչների հետ։ Դրանք բավականին հարթ էին․չեմ ասի` բարեկամական, բայց գործնական էին։ Երբեմն՝ նույնիսկ ջերմ․օրինակ` մարդիկ մեր զինծառայողներին բենզին էին տալիս, փոխարենը կաթնամթերք ստանում։ Զանգվածային մահապատիժների և հաշվեհարդարների ոչ մի նախադրյալ չկար»,-ասել է Կոցը։
Մարտի 31-ին Բուչա է այցելել քաղաքապետը, որն ասել է` այնտեղ ռուսական զորք այլևս չկա։ Քաղաք է այցելել նաև ուկրաինացի պատգամավոր Ժան Բելենյուկը, որը ժպտում էր և լուսանկարվում տեղի զինվորականների հետ։ Իրականում ուկրաինացի զինվորականները դեռ լիովին վստահ չէին, որ ՌԴ ԶՈւ-ն ամբողջովին լքել է քաղաքը։ Եվ նույնիսկ նրանց հեռանալուց հետո ուկրաինական կողմը շարունակում էր հրետանիով աշխատել ռուսական զորքերի նախկին դիրքերի ուղղությամբ։ Ռազմական թղթակիցը կարծում է, որ դա նույնպես կարող էր մարդկանց մահվան պատճառ դառնալ։
«Իրական մաքրումները սկսվեցին ապրիլի 2-ին․քաղաք մտավ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը, Կիևի պաշտպանության ջոկատները՝ ազգայնականների գլխավորությամբ։ Տեսանյութ կա, որտեղ նրանցից մեկը հարցնում է, թե կարելի է արդյոք կրակել կապույտ թևկապներ չունեցող տղաներին։ Եվ հրամանատարը թույլատրում է։ Բացատրեմ․կապույտ ժապավեններ իրենց թևին կապում են ուկրաինացի զինվորականները, ռուսները սպիտակն են կապում։ Եվ տեղի բնակիչները սպիտակ ժապավեններով էին ոչ միայն Բուչայում,այլև մյուս քաղաքներում, որոնք վերահսկում էր ՌԴ ԶՈւ-ն։ Այդ կերպ նրանք ցույց էին տալիս մեր զինվորականներին, որ իրենք թշնամի չեն և լոյալ են տրամադրված»,-պատմել է լրագրողը։
Բայդենը հայտարարել է, որ Բուչայի իրադարձությունները ցեղասպանություն չի համարում
Քանի որ մարդիկ ուկրաինական հրետանու հարվածների պահին նկուղներից դուրս չէին գալիս, նրանք չգիտեին, թե ինչ է կատարվում քաղաքում։ Եվ 3 օր անց նրանք դուրս են գալիս այդ նույն սպիտակ թևկապներով, իսկ փողոցներում արդեն ազգային ոստիկանություն է և տարածքային պաշտպանությունը։ Կոցի խոսքով՝ ուկրաինացի ուժայինները սկսում են կրակել խաղաղ բնակիչների ուղղությամբ`կարծելով, թե սպիտակ թևկապներով թշնամիներն են։ Իրականում նրանք պարզապես չէին փորձում ճշտել՝ մարդը զենք ունի, թե ոչ, պարզապես կրակում էին։
Կոցը ուշադրություն է հրավիրում սպանվածներին ցուցադրող տեսանյութերից մեկին, որը հրապարակել է ուկրաինական կողմը։ Տեսանյութում զինվորականները բարձրացնում են մարմիններից մեկը և երևում է, որ այն քարացած չէ։
«Թեժ կետերում աշխատանքի 20 տարիների ընթացքում ես շատ դիեր եմ տեսել և գիտեմ, թե ինչ տեսք ունի դիակը 3-4-րդ օրը։ Այն քարացած է։ Իսկ այս դին ճկուն էր, և երևում է, որ արյունը լերդացած չէր։ Այսինքն՝մարդը մի քանի ժամ առաջ է սպանվել։ Իսկ ռուսական բանակը քաղաքից մի քանի օր առաջ էր հեռացել։ Նկուղներում գնդակահարվածները նույնպես սպիտակ ժապավեններով էին»,-ավելացրել է նա։
Դրանից կարելի է եզրակացնել, որ մեծ հավանականությամբ ուկրաինացի ազգայնականները պարզապես փողոցներում բռնել են սպիտակ ժապավեններով մարդկանց ու նկուղ տարել։ Այնտեղ նրանց խոշտանգել են՝ հույս ունենալով ռուսական զորքերի հեռանալու մասին որոշ մանրամասներ իմանալ, որից հետո գնդակահարել են։
Ռազմական թղթակցի խոսքով՝ իրավիճակը հիշեցնում է 2014 թվականի իրադարձությունները, երբ Դոնբասում ուկրաինական ամբողջ ճակատը ծայրահեղ վատ վիճակում էր: Եվ նրանց շտապ ինչ-որ աղմկահարույց բան էր պետք, ինչը կարող էր շեղել աշխարհազորի և Ռուսաստանի ուշադրությունը։ Այն ժամանակ նրանք խոցեցին մալազիական «Բոինգը», իսկ մեղքը բարդեցին Ռուսաստանի վրա։ Այժմ Մարիուպոլի «Ազով» գնդի ազգայնականների մոտ նույնպես շատ ծանր վիճակ է, նույնպես շտապ աղմկահարույց բան էր պետք, ինչը կարող էր Ռուսաստանի վրա ճնշման պատճառ դառնալ՝ մարտերի ինտենսիվությունը նվազեցնելու պահանջով։ Եվ այսպես կոչված «Բուչայի կոտորածը», դրա «ռեժիսորների» կարծիքով, կարող է նման պատճառ դառնալ։
ԱՄՆ-ի ձեռքի տակ Բուչայի իրադարձությունների վերաբերյալ անկախ հաստատում չկա. Պենտագոն
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 40–րդ օրը։