Հրաշքները. «Խոսրովի անտառի» տեսախցիկների «թակարդում» բեզոարյան այծերն են հայտնվել

Վեց այծերը խոշոր պլանով հայտնվում են տեսախցիկի առջև, հետո թռչկոտելով հեռանում են։
Sputnik
Բեզոարյան այծերը «որոշել» են երկուշաբթի առավոտյան մի փոքր տեսանկարահանվել, հետո միայն անցնել իրենց «բան ու գործին»։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բեզոարյան այծերը թռչկոտելով ինչ–որ տեղ գնում միասին։
«Հրաշքները։ Բարի լույս և արդյունավետ աշխատանքային շաբաթ»,–գրված է տեսանյութին կից։
Հայկական մուֆլոնների բարձր ցատկերը. կենդանիներին «որսացել» են ֆոտոխցիկները
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։ Այն սնամեջ եղջերավորների ընտանիքին պատկանող լեռնային վայրի այծ է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։