ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 131 421 անձ, առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 1 114 714 է, իսկ ամբողջապես պատվաստվել է 976 425 քաղաքացի։
Բացի այդ, քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ բուստեր դեղաչափ ստանալ։ Ընդհանուր առմամբ 37 414 անձ է բուստեր ստացել։
Հիշեցնենք, որ մարտի 28-ի դրությամբ ընդհանուր առմամբ պատվաստվել էր 2 114 184 անձ, որից 1 110 158–ը` առաջին դեղաչափով։
Կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել էր 967 024 անձ։ Բացի այդ, 34 295 անձ էլ բուստեր էր ստացել։