«Հայաստան» դաշինքի պատգամավորները հանդիպել են Կոպիրկինին. քննարկումները կշարունակվեն

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված և հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը և Ագնեսա Խամոյանը ՌԴ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները կարևորել են 2 երկրի դաշնակցային հարաբերությունները, մտքեր փոխանակել ԼՂ-ում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների և այդ համատեքստում ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված և հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետերին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնել են գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները և քննարկումները։