ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Եվրամիությունը մտադիր է շտապ կարգով դիտարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները ուկրաինական Բուչայի իրադարձությունների ֆոնին, որի վերաբերյալ տեսանյութը ՌԴ ՊՆ-ն անվանել է հերթական սադրանք: Այս մասին ասվում է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը տարածվել է այսօր` ապրիլի 4–ին։
«ԵՄ-ն կշարունակի վճռական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, շտապ կարգով կշարունակի Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների աշխատանքը», - հայտարարել է Բորելը:
Նա նաև պնդում է, որ Ռուսաստանիկ կողմից պատասխանատվություն կրելը «բխում է միջազգային իրավունքի դրույթներից:
Հիշեցնենք` Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ–ները տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել է Կիևի մարզի Բուչա քաղաքում։ Կադրերում երևում է, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ «դիերը» շարժում են ձեռքերն ու թաքցնում վերջույթները ռազմական տեխնիկայի անիվների տակ չմնալու համար։ Օպերատորի մեքենայի հայելում կարելի է նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենան անցնում է։
Կիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է ռուս զինվորականներին։ ԵՄ - ն սպառնում է նոր պատժամիջոցներով։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը ուկրաինական իշխանությունների սադրանքն են: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում նշել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը: