Երևանում տանկի արկ է հայտնաբերվել

Դեպքի վայրում աշխատանքներ իրականացնելուց հետո սակրավորները տեղափոխել են այն ՀՀ զորամասերից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանի Դավիթ Մալյան փողոցում այսօր տանկի արկ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 19։20-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարներ, ինչպես նաև ինժեներասակրավորական խումբը։
Պարզվել է, որ հայտնաբերվածը կորոզիայի ենթարկված արկ է՝ պայթուցիչով, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորամաս՝ հետագա ոչնչացման նպատակով։