Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժում է ապօրինի տեղադրված և տիրազուրկ գովազդային վահանակները

Մեկնարկել է ապօրինի տեղադրված և տիրազուրկ արտաքին գովազդային վահանակների ապամոնտաժումը
Գործընթացն իրականացվելու է Երևանի բոլոր վարչական շրջաններում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանում մեկնարկել է ապօրինի տեղադրված և տիրազուրկ արտաքին գովազդային վահանակների ապամոնտաժումը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Գովազդային վահանակների ապամոնտաժում
«Ապրիլի 1-ից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հետ համատեղ նախաձեռնել է Երևան համայնքի վարչական տարածքում ապօրինի կերպով տեղադրված, ինչպես նաև տիրազուրկ արտաքին գովազդների ապամոնտաժումը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Գովազդային վահանակների ապամոնտաժում
Գործընթացը մեկնարկել է Նոր Նորքից և կիրականացվի բոլոր վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանը կրկին պայքար է սկսում փողոցային առևտրի դեմ