Չինաստանի բանակն ավելի քան 2000 բուժաշխատող է ուղարկել Շանհայ

Շանհայ
Շանհայում խիստ սահմանափակումներ են մտցվել, որոնք, ղեկավարության կարծիքով, անհրաժեշտ են զանգվածային թեստավորման երկու փուլ անցկացնելու և վարակի հետագա տարածումը կանխելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը ավելի քան 2000 բժիշկ է ուղարկել Շանհայ, որպեսզի աջակցեն հակահամաճարակային աշխատանքներին, քանի որ քաղաքում կորոնավիրուսի նոր բռնկում է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՉԺՀ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ Շանհայ են ուղարկվել ցամաքային, ռազմածովային ուժերին ենթակա 7 բժշկական ստորաբաժանումների բժիշկներ, ինչպես նաև միացյալ նյութատեխնիկական ապահովման ուժերը։ Նրանք կմասնակցեն ՊՇՌ թեստավորման աշխատանքներին և կօգնեն բուժել վարակվածներին։
Շանհայում, որտեղ 24,9 միլիոն մարդ է ապրում, իշխանությունը մարտի 28-ից խիստ սահմանափակումներ է մտցրել՝ կապված կորոնավիրուսի նոր բռնկման հետ։
Ըստ ղեկավարության` լոկդաունն անհրաժեշտ է զանգվածային թեստավորման երկու փուլ անցկացնելու և հիվանդության հետագա տարածումը կանխելու համար։
Անցած օրվա ընթացքում Շանհայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 425 հաստատված դեպք։
Վերջին օրերին ամբողջ երկրից ավելի քան 20 000 բուժաշխատող է Շանհայ մեկնել։