Բայդենը վստահ է, որ իր որդին օրենք չի խախտել Ուկրաինայում. Սպիտակ տուն

Ջո Բայդեն
Ջո Բայդեն
Սպիտակ տունը արդարադատության նախարարության հետ չի քննարկել Ջո Բայդենի որդու գործի հետաքննության ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ է, որ իր որդին՝ Հանթերը, որի գործունեությունն Ուկրաինայում դարձել է դաշնային դատախազների հետաքննության առարկա, չի խախտել օրենքը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլայնը։
«Իհարկե, նախագահը վստահ է, որ իր որդին օրենքը չի խախտել», - ասել է պաշտոնյան ABC հեռուստաալիքի եթերում:
Նա նշել է, որ Սպիտակ տունը Հանթեր Բայդենի գործի քննության ընթացքը չի քննարկել է արդարադատության նախարարության հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում մեծ աղմուկ է բարձրացրել Բայդեն Կրտսերի նկատմամբ հարկային հետաքննությունը։ Դատախազությանը հետաքրքրում են այն վճարումները, որոնք նա ստացել է ուկրաինական «Burisma» գազային ընկերության տնօրենների խորհրդում աշխատելու ժամանակ։ Ռուսաստանում կասկածում են, որ նախագահի որդու ներդրումային հիմնադրամը ֆինանսավորել է Ուկրաինայի տարածքում կենսաբանական զենքի մշակումները։
Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաներն Ուկրաինայում. նպատակները, միջոցներն ու Բայդենները