Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ավելի վաղ ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
«Մոսկվան և Երևանը համակարգում են ջանքերը ՀԱՊԿ–ի, ԵՎՐԱԶԵՍ–ի, ԱՊՀ–ի և այլ միջազգային կառույցների շրջանակում։ 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարումը նպաստում է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը», – ասվում է Կրեմլի կայքում այսօր հրապարակված հեռագրում։
«Հենվելով մեր ժողովուրդներին կապող բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա` անցած տասնամյակների ընթացքում միջպետական փոխգործակցությունը մեզ հաջողվեց դուրս բերել դաշնակցային մակարդակի։ Ռուսաստանի և Հայաստանի միջև բովանդակալից քաղաքական երկխոսություն է պահպանվում, արդյունավետ համագործակցություն է զարգանում առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական և մի շարք այլ ոլորտներում», – գրել է Պուտինը։
ՌԴ նախագահը համոզմուք է հայտնել, որ ի բարօրություն 2 երկրների քաղաքացիների՝ համատեղ ջանքերով կապահովվի ռուս–հայկական կապերի ողջ համալիրի հետագա ընդլայնումը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ավելի վաղ ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։