Սլավիկ Գալստյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Սլավիկ Գալստյան. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել Գևորգ Ղարիբյանը՝ 5:1 հաշվով հաղթելով Էրիկ Տորբային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար պայքարում տուշեով հաղթեց Ռամազ Զոիձեին։
Ավելի վաղ Գևորգ Ղարիբյանը 5:1 հաշվով հաղթեց Էրիկ Տորբային և բրոնզե մեդալակիր դարձավ։
Հիշեցնենք, որ երեկ էլ, հաղթելով թուրք մրցակցին, Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր Մալխաս Ամոյանը։