ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ռեփեր Քանյե Ուեսթը ամիսներ շարունակ սոցցանցերում իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի դեմ անհասկանալի գրառումներից հետո խոստացել է վերջինիս, որ «բուժվելու է»։ Այս մասին գրում է Тhenews.com-ը։
Քարդաշյաններին մոտ կանգնած աղբյուրն հայտնել է թերթին, որ Քանյեն ասել է նախկին կնոջը, որ հանուն իրենց երեխաների այլևս որևէ հրապարակային ելույթ կամ բորբոքված հայտարարություններ չի անի։
Ուեսթի ներկայացուցիչը Page Six-ի հետ զրույցում ասել է, որ Քանյեն հավատարիմ է Քիմի հետ համատեղ ծնողական առողջ հարաբերություններին և կենտրոնացած է իրենց երեխաներին մեծացնելու վրա:
Ըստ աղբյուրների՝ ռեփերը արդեն գնացել է բուժման։
Քանյեն և Քիմը ամուսնացել են 2014 թվականին, բաժանման գործընթացը սկսել 2021-ի հունվարից։ Նրանք չորս երեխա ունեն՝ 8-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնտը, 3 տարեկան Չիկագոն և 3 տարեկան Փսալմը։
Քանյեից առաջ Քիմը երկու անգամ ամուսնացած է եղել։ 2000թ․-ին` 19 տարեկանում, նա ամուսնացել է 29-ամյա երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։ Նրանք բաժանվել են 2004թ․-ին։
2011թ․-ին Քիմն ամուսնացավ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ, նրանց ամուսնությունը 72 օր տևեց։ Իսկ Քանյե Ուեսթը 2006-2008 թթ․ նշանված է եղել դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ։