Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստացվել է ժամը է ստացվել 10։49-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։