ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Անցած շաբաթ ԱՄՆ–ն ընդլայնեց Ռուսաստանից նավթի մատակարարումները 43%–ով՝ օրական մինչև 100 հազար բարելի։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը։
«ԱՄՆ–ն եվրոպացիներին ստիպել է հակառուսական պատժամիջոցներ սահմանել, միևնույն ժամանակ անձամբ ոչ միայն շարունակում են նավթ ներմուծել Ռուսաստանից, այլև նախորդ շաբաթվա ընթացքում ավելացրել են «սև ոսկու» մատակարարումների ծավալը 43%–ով` հասցնելով օրական մինչև 100 հազար բարելի», – ասել է նա։
Բացի այդ, նա նշել է, որ Վաշինգտոնը թույլ է տվել իր ընկերություններին Ռուսաստանից հանքային պարարտանյութեր ներմուծել` դրանք առաջին անհրաժեշտության ապրանք ճանաչելով։
Պոպովն ընդգծել է, որ եվրոպական երկրները ԱՄՆ–ից նման նաև այլ «անակնկալներ» կարող են սպասել, միևնույն ժամանակ նմանատիպ միջոցներ եվրոպացիներին Վաշինգտոնը ձեռնարկել դեռ թույլ չի տալիս։