ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը: Ժամը 19:15-ի սահմաններում, Հրաչյա Աճառյան - Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Qashqai և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:
Nissan Qashqai-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին՝ կոտրելով Բուսաբանական այգու տարածքի երկաթե ճաղավանդակը:
Shamshayn.com-ի տվյալներով՝ 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից մեկը երեխա է, ով հոսպիտալացվել է «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: