Գորիս-Կապան-Քաջարան գազատարի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են

Ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասված Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի հատվածի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են ապրիլի 3-ին։
Իրականացվում են գազաթողարկման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել էր Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել էր Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը։