Գյումրին և Մոն դը Մարսանը կնքեցին քույր քաղաքների հուշագիր

Գյումրին և Մոն դը Մարսանը կնքեցին քույր քաղաքների հուշագիր
Ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության՝ Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքում տեղադրվել է խաչքար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ապրիլի 3-ին Ֆրանսիայի Մոն դը Մարսանի քաղաքապետարանում Գյումրիի և Մոն դը Մարսանի միջև կնքվեց քույր քաղաքների հուշագիր: Հուշագրի կնքման նպատակով Ֆրանսիայում է Գյումրիի պատվիրակությունը՝ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի գլխավորությամբ:
Կողմերը խոսել են երկու քաղաքների միջև մինչ այս եղած կապերի, հուշագրի ստորագրումից հետո համագործակցային ծրագրերի, դրանց շրջնակներում անհրաժեշտ աշխատանքների մասին:
Գյումրին և Մոն դը Մարսանը կնքեցին քույր քաղաքների հուշագիր
Ողջույնի իր խոսքում Մոն դը Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոն նաև շնորհակալություն է հայտնել Գյումրու քաղաքային իշխանություններին՝ համագործակցային այս ծրագրի իրկանացման համար ներդրած ջանքերի համար:
Նշենք, որ մինչ այս ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության՝ Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքում տեղադրվել է խաչքար: Գյումրեցի Սուրեն Կուրազյանի խաչքարը Գյումրու նվերն է Մոն դը Մարսանին։
Գյումրին և Մոն դը Մարսանը կնքեցին քույր քաղաքների հուշագիր
Խաչքարի բացման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, բարձրաստիճան պաշտոնյաններ, ֆրանսահայեր։